07.08.2020 13:00

«Բարսելոնան» ձեռք է բերել 19-ամյա բրազիլացի հարձակվողի

«Բարսելոնան» ձեռք է բերել 19-ամյա բրազիլացի հարձակվողի

Բրազիլական «Սան Պաուլուի» հարձակվող Գուստավո Մայան կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբը 19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել է 4,5 միլիոն եվրո։

Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։ «Բարսելոնան» Գուստավո Մայայի տրանսֆերի գինն ամրագրել է 300 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Գուստավո Մայան առայժմ հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում։