07.08.2020 11:30

«Բարսելոնայի» նախագահը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք ոչ մի դեպքում չեն հեռանա ակումբից

«Բարսելոնայի» նախագահը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք ոչ մի դեպքում չեն հեռանա ակումբից

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ակումբը չի պատրաստվում տրանսֆերի հանել:

«Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք թիմի ապագան են: 

Որևէ դեպքում մենք չենք պատրաստվում վաճառել Տրինկաուին, Պեդրիին, Ֆատիին, Տեր Շտեգենին, Ռիկի Պուչին և Արաուխոյին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան»  գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համաձայնության է եկել պայմանագիրը երկարաձգելու հարցում: