08.08.2020 11:17

ՀՀ ԱՆ. 200 նոր դեպք, 387 առողջացած, 8 մահ

ՀՀ ԱՆ. 200 նոր դեպք, 387 առողջացած, 8 մահ

Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաղորդման, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացել են, 785-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ–ն հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։