08.08.2020 12:39

Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդները

Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդներին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Ցուցակում ընդգրկվել են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլա»), Մեյսոն Գրինվուդ, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ (բոլորը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Դին Հենդերսոն («Շեֆիլդ Յունայթեդ»), Մեյսոն Մաունթ, Կրիստիան Պուլիշիչ (երկուսն էլ՝ «Չելսի»)։ 

Քվեարկությանը մասնակցում են Պրեմիեր լիգայի ակումբների ավագները, երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետներ։