09.08.2020 11:10

Օբամեյանգը՝ «Արսենալի» 2019-1920 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Օբամեյանգը՝ «Արսենալի» 2019-1920 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է ավարտված՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Ստացած ձայների քանակով «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ստացել է քվեների 74 տոկոսը: 

Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգն «Արսենալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: