09.08.2020 11:30

«Յուվենտուսի» նախագահ․ Վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա

«Յուվենտուսի» նախագահ․ Վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին վստահություն է հայտնել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թուրինյան ակումբից մինչեւ պայմանագրի ավարտը։

France Football-ը գրել էր, որ Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։ 

«Լիովին վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա։ Կարծում եմ այդ հրապարակումը վերաբերում է մի քանի ամիս առաջ եղած հարցազրույցին, որը լույս էր տեսել ՊՍԺ-ի դեմ մեր խաղից առաջ։ Լրատվամիջոցների հին հնարք է։ Կարող եմ վստահեցնել, որ Ռոնալդուն մնում է «Յուվենտուսի» հենասյուներից»,- Անիելիի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չհաղթահարեց ֆրանսիական «Լիոնի» արգելքը։