09.08.2020 14:47

Դեյզի Սինդելար. Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի. Ազատություն

Դեյզի Սինդելար. Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի. Ազատություն

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, տեղեկացնում է «Ազատությունը»։ 

«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս` նախկին ոստիկանապետի կողմից», - ասել է Դեյզի Սինդելարը:

«Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց` ջնջել կադրերը», - հավելել է ռադիոկայանի նախագահը:
«Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի պարզապես իրենց աշխատանքը կատարող լրագրողներին վտանգելու համար», - ասել է Սինդելարը:

«Ազատությունը հիշեցնում է, որ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս` Հայաստանի նախկին ոստիկանապետ Գասպարյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: