10.08.2020 11:30

«Ռոման» ցանկանում է հեռացնել Ֆոնսեկային եւ հրավիրել Պոչետինոյին

«Ռոման» ցանկանում է հեռացնել Ֆոնսեկային եւ հրավիրել Պոչետինոյին

Իտալական «Ռոման» սեփականատիրոջ փոփոխությունից  հետո ցանկանում է փոխել նաեւ գլխավոր մարզիչին, հաղորդում է AS-ը։

Հռոմեական ակումբում դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի աշխատանքից։ Իտալիայի առաջնությունում 5-րդ տեղ գրաված «Ռոման» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեցիսպանական «Սեւիլիային» եւ դուրս մնաց պայքարից։ Ֆոնսեկայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Ռոման» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, որն անցած տարի Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո չունի մարզչական աշխատանք։