10.08.2020 11:11

ՀՀ ԱՆ. 23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ

ՀՀ ԱՆ. 23 նոր դեպք, 96 առողջացած, 5 մահ

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդման, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացել են, 796-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:

Այսպիսով, ըստ ՀՀ ԱՆ–ի, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ–ն հայտնում է, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։