10.08.2020 12:07

Բողոքի ցույցեր Բելառուսում․ հարուցվել են քրեական գործեր

Բողոքի ցույցեր Բելառուսում․ հարուցվել են քրեական գործեր

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում նախագահական ընտրությունների օրը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և միլիցիայի աշխատակիցների միջև։

Իրավապահ մարմինները ձայնալուսային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել, կան տուժածներ։

Բելառուսի ժամանակակից պատմության ընթացքում առաջին անգամ է, որ ընտրություններն ուղեկցվում են այսպիսի զանգվածային բողոքի ցույցերով՝ ընդդեմ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականության։

Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը հայտարարել է, որ Մինսկում և երկրի այլ քաղաքներում բողոքի ցույցերից հետո քրեական գործեր են հարուցվել «զանգվածային անկարգությունների և ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության» փաստերով։ Նման գործողությունների համար նախատեսված է պատասխանատվություն՝ համապատասխանաբար՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։

Փոխանցում է BBC-ն։