10.08.2020 13:46

Լեհաստանի վարչապետն առաջարկում է արտակարգ գագաթնաժողով անցկացնել Բելառուսի հարցով

Լեհաստանի վարչապետն առաջարկում է արտակարգ գագաթնաժողով անցկացնել Բելառուսի հարցով

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հանդես է եկել  Եվրամիության արտակարգ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ՝ նվիրված Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։

Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի տարածվել է լեհական կառավարության պաշտոնական կայքում։

«Լեհաստանը պատասխանատվություն է կրում իր մերձավոր հարևանների համար։ Ուստի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում կոչ է անում ԵՄ արտակարգ գագաթնաժողով հրավիրել՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«2020 թ․ օգոստոսի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի իշխանությունները ուժ են կիրառել իրենց քաղաքացիների նկատմամբ, որոնք ձգտում են փոփոխություններ իրականացնել իրենց երկրում։ Մենք պետք է աջակցենք բելառուսներին՝ նրանց ազատության ձգտելու հարցում»։

Փոխանցում է tass.ru-ն։