11.08.2020 12:43

Տիխանովսկայան մեկնել է Լիտվա

Տիխանովսկայան մեկնել է Լիտվա

Այսօր հայտնի է դարձել, որ Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը և մեկնել Լիտվա։

Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Տիխանովսկայան,  փոփոխությունների կոչ  անելով՝ բազմամարդ հանրահավաքներ էր կազմակերպում, բայց վերջին օրերին փողոցային անկարգություններից փորձում էր իրեն հեռու պահել՝ վախենալով սադրանքներից։ Նա իրեն ոչ թե առաջնորդ էր համարում, այլ ընդդիմադիր շարժման խորհրդանիշ։

Փոխանցում է euronews-ը։