Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 20 միլիոնից

Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվել է 20 միլիոնից ավելի մարդ։ Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Այդ համալսարանը կորոնավիրուսի վիճակագրությանը հետևում է իրական ժամանակում։
Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրոսից մահացել է ավելի քան 736 հազար մարդ, առողջացել 12 միլիոն հիվանդ։
Ամենամեծ թվով վարակակիրներ գրանցված են՝ Միացյալ Նահանգներում՝ 5,09 մլն մարդ, Բրազիլիայում՝ 3,05 մլն, Հնդկաստանում՝ 2,2 մլն, Ռուսաստանում՝ 892 հազար, ՀԱՀ-ում՝ 563 հազար։
Փոխանցում է tvrain-ը։