11.08.2020 14:34

Տիխանովսկայան տեսաուղերձով հաստատել է, որ հեռացել է Բելառուսից

Տիխանովսկայան տեսաուղերձով հաստատել է, որ հեռացել է Բելառուսից

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երեքշաբթի YouTube հարթակում հրապարակված տեսաուղերձում հաստատել է, որ հեռացել է Բելառուսից, և շեշտել, որ դա իր ինքնուրույն որոշում է եղել։

«Այդ որոշումը ես բացարձակապես ինքնուրույն եմ կայացրել։ Ո՛չ ընկերներս, ո՛չ հարազատներս, ո՛չ ընտարական շտաբը, ո՛չ Սերգեյը (ամուսինը) որևէ կերպ պարզապես չէին կարող ազդել իմ այդ որոշման վրա»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Փոխանցում է tass.ru-ն։