11.08.2020 14:58

Росздравнадзор-ն արձագանքել է Covid-19-ի պատվաստանյութի գրանցումը հետաձգելու կոչին

Росздравнадзор-ն արձագանքել է Covid-19-ի պատվաստանյութի գրանցումը հետաձգելու կոչին

Росздравнадзор-ում ռուսաստանյան պատվաստանյութի հանդեպ դեղագործական ընկերությունների պահանջները համարում են հետազոտությունների արդյունքների չիմացության հետևանք։

Շուկայի մասնակիցները խնդրել են հետաձգել գրանցումը՝ պատվաստանյութի շուրջ մրցավազքն անվանելով «հերոսական անցյալի մնացուկ»։

Պատվաստանյութի հետազոտության երրորդ՝ գրանցմանը հաջորդող փուլում նախատեսված է լայնածավալ կլինիկական փորձաքննություն՝ մի քանի հազար կամավորների մասնակցությամբ, ինչը թույլատրվում է նաև համավարակի պայմաններում, հայտարարել է Росздравнадзор-ի փոխտնօրեն Վալենտինա Կոսենկոն։

Ավելի վաղ Կլինիկական հետազոտությունների կազմակերպությունների միությունը (որի կազմում առաջատար միջազգային դեղագործական կոնցեռններ են) դիմել է ՌԴ առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով հետաձգել Ռուսաստանում  Covid-19-ի դեմ առաջինը մշակված պատվաստանյութի գրանցումը՝մինչև  դրա կլինիկական փորձարկման երրորդ փուլի ավարտը։

Փոխանցում է rbk-ն։