Հրաձգություն Սպիտակ տան մոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը անակնկալ կերպով ընդհատել է մամուլի ասուլիսը ՝ սկսվելուց մի քանի րոպե անց, և իրեն մոտեցած անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ արագ հեռացել է դահլիճից։
Մի քանի րոպե անց նա վերադարձել է և լրագրողներին հայտնել, որ անվտանգության աշխատակիցներն իրեն հեռացրել էին, քանի որ Սպիտակ տան մոտ հրաձգություն էր տեղի ունեցել։
Թրամփը նշել էր, թե մանրամասները չգիտի, բայց իր տեղեկություններով՝ հրաձիգը միայնակ է եղել, և Գաղտնի ծառայության աշխատակիցները նրան վիրավորել են։
Ոստիկանությունը փորձում է պարզել հարձակման դրադապատճառները։
Փոխանցում է euronews-ը։