Բելառուսում ՕՄՕՆ-ը ցուցարաներին է մոտենում շտապօգնության մեքենաներով

Բելառուսում ՕՄՕՆ-ի մարտիկները տեղաշարժվում են շտապօգնության մեքենաներով։
Այդ մասին հաղորդել է «Белсат» պարբերականը։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև Մինսկում մի ականատես։
Նրա խոսքով՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցները, բժիշկների անվան տակ, մոտենում են փողոցը փակած ցուցարարներին։
«Белсат»-ի տվյալներով՝ ՕՄՕՆ-ը շտապօգնության մեքենաներն օգտագործում է Մինսկում, Գրոդնոյում, Մոգիլևում։