12.08.2020 09:02

Եվրոպայի լիգա. «Շախտյորն» ու «Սևիլիան» դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի լիգա. «Շախտյորն» ու «Սևիլիան» դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյորը» մրցում էր շվեյցարական «Բազելի», իսկ իսպանական «Սևիլիան»՝ անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:

«Շախտյորը» խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Բազելի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացեց ուկրաինացի հարձակվող Ժունիոր Մորաեսը, երկրորդ գոլը 22-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Թայսոնը, բրազիացի կիսապաշտպան Ալան Պատրիկը 75-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց իր թիմի երրորդ գոլը: Բրազիլացի կիսապաշտպան Տետեն 88-րդ րոպեին չորրորդ գնդակն ուղարկեց «Բազելի» դարպասը: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Բազելի» միակ գոլը խփեց հոլանդացի հարձակվող Ռիկի վան Վոլֆսվինկելը:

«Շախտյորը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի Միլանի «Ինտերի» հետ:

Զուգահեռ ընթացող «Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա» հանդիպման վերջնամասում «Սևիլիայի» արգենտիացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսի գոլն իր թիմին դուրս բերեց կիսազրափակիչ, որտեղ «Սևիլիայի» մրցակիցը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ

«Շախտյոր» - «Բազել»՝ 4:1 

Ժունիոր Մորաես, 2, Թայսոն, 22, Ալան Պատրիկ, 75, Տետե, 88 - Ռիկի վան Վոլֆսվինկել, 90+3

«Վուլվերհեմփթոն» - «Սևիլիա»՝ 0:1 

Լուկաս Օկամպոս, 88