12.08.2020 11:00

Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Ռոբերտ Լևանդովսկին՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ռոբերտ Լևանդովսկին «Չելսիի» դեմ խաղում դարձել էր 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը: