12.08.2020 17:42

Covid-19․ Ռուսաստանյան պատվաստանյութի տվյալերի ստուգմամբ կզբաղվի ԱՀԿ-ն

Covid-19․ Ռուսաստանյան պատվաստանյութի տվյալերի ստուգմամբ կզբաղվի ԱՀԿ-ն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 19,93 միլիոնից, ավելի քան 732 հազարը մահացել են։

Ջոնս Հոփքինսի համալսարանի ակտուալ տվյալներով՝ ընդհանուր առմամբ վարակվել է 20,2 միլիոնից ավելի մարդ, իսկ մահերի թիվն անցնում է 740 հազարից։

Կորոնավիրուսի  ռուսաստանյան պատվաստանյութը չափազանց քիչ կլինիկական փորձարկումներ է անցել և բավական ետ է մնում ԱՄՆ-ի մշակած դեղամիջիջոցներից, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Քելլիէնն Քոնուեյը Fox News հեռուստատեսության եթերում։

Նախագահ Դոնալդ Թրամփն էլ, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում այժմ պատրաստվում են երեք պատվաստանյութերի վերջնական փորձարկումներին։ Երկրի իշխանություններն արդեն պայմանավորվածություն ունեն Moderna ընկերության հետ՝ պատվաստանյութի 100 մլն չափաքանակ արտադրելու վերաբերյալ։

Եվրոպայում նույնպես թերահավատորեն են գնահատել ռուսաստանյան պատվաստանյութը։ Գերմանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ այդ դեղամիջոցն այդպես էլ չի անցել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։

Փոխանցում է rbc-ն։