12.08.2020 19:06

«Ես ամաչում եմ այն կրել»․ Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի շնորհած շքանշանից

«Ես ամաչում եմ այն կրել»․ Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի շնորհած շքանշանից

Դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրաժարվել է մարդասիրական և բարեգործական գործունեության բնագավառում հատուկ ավանդի համար իրեն շնորհված Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից, որով նրան պարգևատրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014 թ․։ Այդ մասին նա հայտարարել է բաց նամակով։

«Այսօր իմ սիրտը բաբախում է Բելառուսի Հանրապետության ժողովրդին համահունչ, որը պահանջում է ապահովել  տարրական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ նաև խաղաղ ցույցերի իրավունքը։ Ուստի ստեղծված իրավիճակում ես ստիպված եմ հրաժարվել այն շքանշանից, որն ավելի վաղ դուք եք ինձ շնորհել։ Ես ամաչում եմ այն կրել, քանի որ այն կապված է ձեր իշխանության հետ։ Ձեր «սև» ուժը ձեր ահռելի թուլությունն է։ Մարդիկ ծնվում են նրա համար, որ իրենց սիրեն, ոչ թե նվաստացնեն, առավել ևս՝ հաշմեն։ Դուք, հավանաբար, լսել եք, որ «սգացողները կմխիթարվեն»։ Այդպես էլ կլինի»,- գրել է Սպիվակովը։

Փոխանցում է tvrain-ը։