13.08.2020 09:00

ՉԼ․ ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

ՉԼ․ ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում առանց հանդիսականների մեկնարկած ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ։

26-րդ րոպեին «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի փոխանցումից հետո աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։

Վերջին րոպեին ՊՍժ-ին պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

Իսկ ավելացված ժամանակում կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը խփեց գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ապաքինվել է վնասվածքից։

ՊՍԺ-ն կիսաեզրափակիչում կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - ՊՍԺ՝ 1։2

Մարիո Պաշալիչ, 26 - Մարկինյոս, 90, Էրիկ Շուպո-Մոտինգ, 90+3