13.08.2020 10:00

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի ուղեգրեր ձեռք բերած թիմերը

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի ուղեգրեր ձեռք բերած թիմերը

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր արդեն ձեռք է բերել 25 թիմ: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր 4 թիմերն ազգային առաջնություններում արդեն ապահովել էին իրենց տեղը Չեմպիոնների լիգայում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրեր ձեռք բերած թիմերը՝           

Անգլիա. «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ»

Իսպանիա. «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա», «Աթլետիկո»

Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա», «Լայպցիգ», «Բորուսիա Մյոնխենգլադբախ»

Ֆրանսիա. ՊՍԺ, «Մարսել», «Ռեն»

Իտալիա. «Յուվենտուս», «Ինտեր», «Ատալանտա», «Լացիո»

Բելգիա. «Բրյուգե»

Ուկրաինա. «Շախտյոր»

Թուրքիա. «Իստանբուլ Բաշակշեհիր»

Պորտուգալիա. «Պորտու»

Ռուսաստան. «Զենիթ», «Լոկոմոտիվ»

Նիդերլանդներ. «Այաքս»