13.08.2020 10:32

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Կուլիբալիին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Կուլիբալիին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցություններն իտալական «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տեղափոխության նպատակով:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 29-ամյա ֆուտբոլիստին, որի հետ արդեն ձեռք է բերել համաձայնություն անձնական պայմանագրի կետերի հարցում: 

«Նապոլին» Կուլիբալիի տեղափոխության դիմաց պահանջում է 80 միլիոն եվրո, սակայն մանչեսթերյան ակումբը պատրաստ չէ վճարել այդ գումարը:

Սենեգալի հավաքականի պաշտպանի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: