13.08.2020 11:28

«Յուվենտուսի» ու «Արսենալի» նախկին խաղացողն ավարտեց կարիերան

«Յուվենտուսի» ու «Արսենալի» նախկին խաղացողն ավարտեց կարիերան

Հռոմի «Լացիոյի», Թուրինի «Յուվենտուսի», Լոնդոնի «Արսենալի» եւ Շվեյցարիայի հավաքականի նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին 36-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Շվեյցարիայի հավաքականի թվիթերյան էջում հրապարակած տեսանյութով։

Շտեֆան Լիխտշտայները «Յուվենտուսի» հետ դարձել է Իտալիայի 7-ակի չեմպիոն, քառակի գավաթակիր եւ եռակի սուպերգավաթակիր։ Թուրինյան թիմի կազմում երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Լացիոյի» հետ Շտեֆան Լիխտշտայները նվաճել է Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը։

Շվեյցարիայի հավաքականի ավագը ազգային թիմի հետ մասնակցել է 108 հանդիպման։ Շտեֆան Լիխտշտայների վերջին ակումբը գերմանական «Աուգսբուրգն» էր։ Նա հանդես է եկել նաեւ շվեյցարական «Գրասհոպերում» եւ ֆրանսիական «Լիլում»։