13.08.2020 11:09

229 նոր դեպք, 405 ապաքինված

229 նոր դեպք, 405 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 229 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 41 հազար 23 է:

Ապաքինվել է եւս 405 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 33 հազար 897:

Մինչ այս պահը իրականացվել է 180 հազար 497 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 79 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 88 (տղամարդ), 77 (կին) եւ 68 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 809

238 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: