13.08.2020 12:30

Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը

Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը

Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։

«Սպուտնիկ Ղազախստան»-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել են ղազախական «Շիմկենթ» ֆուտբոլային ակումբից՝ հերքելով տարածված լուրերը, ըստ որոնց ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից։ 

«Նրա մոտ սրտի հանկարծակի կանգ է գրանցվել»,-նշել են ակումբից՝ ավելացնելով, որ ակումբի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական։

«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում: