13.08.2020 13:01

«Արսենալն» ու «Ռոման» քննարկում են Տորեյրային Դիավարայի հետ փոխանակելու տարբերակը

«Արսենալն» ու «Ռոման» քննարկում են Տորեյրային Դիավարայի հետ փոխանակելու տարբերակը

«Արսենալն» ու «Ռոման» կարող են խաղացողների փոխանակման գործարք իրականացնել։

Ակումբները քննարկում են կիսապաշտպան Լուկաս Տորեյրային Ամադու Դիավարայի հետ փոխանակելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Բանակցությունները զարգմացման փուլում են։ 

«Ռոմայի» 23-ամյա խաղացողին 5 տարվա պայմանագիր է առաջարկվել։ 24-ամյա Տորեյրայի գործակալը դեռ չի համաձայնել գործարքի իրականացմանը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրվում էր «Միլանը»։