13.08.2020 11:40

Եվրամիությունը միջնորդություն է առաջարկում

Եվրամիությունը միջնորդություն է առաջարկում

Լիտվան, Լատվիան և Լեհաստանն առաջարկում են Բելառուսում ստեղծել, այսպես կոչված՝ ազգային խորհուրդ՝ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսություն սկսելու համար։

Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Ծրագրի մեջ կետեր կան նաև իշխանությունների կողմից բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները դադարեցնելու և բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ։

Այդ ծրագիրն ընդունելու դեպքում երկրները պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ՝ ճգնաժամից դուրս գալու գործընթացը կազմակերպելու հարցում։

Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները միջազգային հանրությանը կոչ են անում արձագանքել Բելառուսում կատարվող իրադարձություններին, դատապարտել բռնությունը և նախագահ ճանաչել ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, իսկ Լուկաշենկոյին, ինչպես արտահայտվել է ընդդիմության շտաբի ներկայացուցիչ Վերոնիկա Ցեպկալոն, «դարձնել իզգոյ»։

Փոխանցում է euronews-ը։