13.08.2020 12:41

Աղբյուր․ «Վագների» գրոհայինները մինչև շաբաթավերջ կհանձնվեն ՌԴ-ին

Աղբյուր․ «Վագների» գրոհայինները մինչև շաբաթավերջ կհանձնվեն ՌԴ-ին

Ընտրությունների նախօրեին Մինսկի մոտ ձերբակալված 33 ռուսաստանցիներին կարող են մինչև շաբաթվա վերջը փոխանցել Ռուսաստանին։

Այդ մասին Интерфакс-ին հաղորդել է իրազեկ աղբյուրը։

«Չի բացառվում, որ ձերբակալվածները ռուսաստանյան կողմին փոխանցվեն մոտ ժամանակներս, հնարավոր է՝ մինչև այս շաբաթվա վերջը»,- ասել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ ենթադրվում է, որ նրանք Մինսկից կհեռանան օդային ճանապարհով։

Բելառուսում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ ռուսաստանյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի Մինսկից դուրս բերի ձերբակալված ռուսաստանցիներին, որոնց «վագներովականներ» են համարում։

Փոխանցում է Interfax-ը։