13.08.2020 13:03

Սիրիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Ասադը վատացել է

Սիրիայի խորհրդարանում ելույթի ժամանակ Ասադը վատացել է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վատառողջության պատճառով ստիպված է եղել որոշ ժամանակով ընդհատել ելույթը երկրի խորհրդարանում, տեղեկացնում է Associated Press-ը։

Պետության ղեկավարի գրասենյակում պարզաբանել են, որ ընդհատումը տևել է «մի քանի րոպե», պատճառը արյան ճնշման աննշան իջեցումն է եղել։

Կարճ դադարից հետո Ասադը կարողացել է շարունակել ելույթը։

ԶԼՄ-ները նշում են, որ Ասադի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդրի մասին տվյալներ չկան։

Փոխանցում է Interfax-ը։