13.08.2020 14:59

Բելառուսի ՆԳՆ․ «Լրագրողներին ձեռք չտալ»

Բելառուսի ՆԳՆ․ «Լրագրողներին ձեռք չտալ»

Բելառուսում երեք օրվա ցույցերի ընթացքում լրագրողների վրա արձանագրվել է 50-ից ավելի հարձակում, հաշվել են Բելառուսի լրագրողների միությունում։

Մամուլի շատ ներկայացուցիչներ անհետանում են մեկ օրից ավելի ժամանակով, մյուսների տեսախցիկներն են կոտրում և կրիչներն են հափշտակում։

Օգոստոսի 11-ին Մինսկում հարձակվել էին BBC-ի նկարահանող խմբի վրա։ Սև, առանց տարբերանշանների համազգեստով մի խումբ մարդիկ մոտեցել էին լրագորղներին, նրանցից մեկը պահանջել էր ներկայացնել հավատարմագիրը, որից հետո լրագրողի վզից պոկել էր քարտը, ձեռքից խլել տեսախցիկը ու փորձել էր կոտրել այն։

BBC-ի ևս երկու լրագրողներ փորձել էին համոզել սևազգեստ ուժայիններին, որ վերադարձնեն հավատարմագրման քարտը։ Ի պատասխան՝ նրանք ծեծի էին ենթարկել օպերատորին և հարվածներ տեղացել նրա տեսախցիկին։ BBC-ի լրագրողներին, սակայն, չէին ձերբակալել։

Օգոստոսի 12-ին Բելառուսի ՆԳՆ ղեկավար Յուրի Կարաևը ԶԼՄ-ների նկատմամբ բռնություններին իր գնահատականն էր տվել․ «Իմ սկզբունքային դիրքորոշումն է՝ լրագրողների ձեռք չտա՛լ։ Բացի այն դեպքերից, երբ նրանք կանգնում են իրավախախտների և իրավապահ ուժերի միջև»։

Փոխանցում է BBC-ն։