13.08.2020 16:39

Դեմոկրատների դուետը քննադատության տարափ է տեղացել Թրամփի վրա

Դեմոկրատների դուետը քննադատության տարափ է տեղացել Թրամփի վրա

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի և փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսի առաջին համատեղ ելույթը Ուիմինգթոնում բավական ագրեսիվ է ստացվել։

Երկյակը, առանց ժամանակ կորցնելու, քննադատության տարափ է տեղացել մրցակցի և նրա բնավորության որոշ գծերի վրա։

«Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իր հարձակումները՝ Քամալային մեղադրելով, մեջբերում եմ՝ նվնվոցի համար, թե նա ինչքան չար է իր նշանակումների հանդեպ։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ նվնվոցն այն է, ինչ Դոնալդ Թրամփն ամենալավն է կարողանում անել, ավելի լավ, քան ամերիկյան պատմության ընթացքում ցանկացած մեկ այլ նախագահ»,- հայտարարել է Բայդենը։

Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիսը, որը կարող է դառնալ առաջին սևամորթ կինը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, Թրամփին մեղադրել է կորոնավիրուսային վարակից մահացության բարձր ցուցանիշների համար։

«Համավարակի պայմաններում նախագահի ապիկար կառավարումը մեզ մղել է Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ամենավատթար տնտեսական ճգնաժամի մեջ։ Մենք բարոյապես հատուցում ենք  ռասիզմի և համակարգված անարդարության համար, որոնք մեր երկրի փողոցներ են դուրս բերել փոփոխություններ պահանջող նոր մի դաշինքի։ Ամերիկան նոր առաջնորդ է պահանջում»,- հայտարարել է Հարիսը։

Փոխանցում է euronews-ը։