13.08.2020 19:15

Սեւրի մասին` Սեւրից հետո. Դեմոյան

Սեւրի մասին` Սեւրից հետո. Դեմոյան

Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքում գրում է. 

«Երեկ հույզերի ու հույսերի պակաս չկար...

Գիտությունների ազգային ակադեմիայում նույնիսկ խոսեցին, որ շատ շուտով լուծելու են Սևրով ու վիլսոնյան իրավարար վճռով հաստատված Հայաստանի նոր սահմանների հարցը...

Կեղծավորությունը, անհասցե ու անիմաստ պահուստային ձևակերպումները վաղուց տիրապետող են դարձել հայաստանյան ու սփյուռքյան իրականության մեջ:

Մենք կամաց-կամաց դադարում ենք իրական Հայաստանը ընկալելուց և այն շոշափելուց, վերածելով այն մի խամաճիկի, որի հետ կարելի է ուզած ձևով վարվել՝ ցանկացած քմահաճույք բավարարելու համար...

Վիլսոնյան Հայաստանը օտարների կողմից նկարված գեղեցիկ մի տեսիլք է, որին հավատալ կարելի միայն այն դեպքում, երբ հավատում ես այսօրվա ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ու գիտակցում ես այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք այսօր կախված են ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ գլխին...

Օտարը երբեք մեզ հայրենիք չի տա ու չի երաշխավորի դրա անվտանգությունը, երբ ականատես է լինում, թե ինչպես ենք մենք վարվում այսօրվա ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ...»: