14.08.2020 11:11

276 նոր դեպք, 267 ապաքինված

276 նոր դեպք, 267 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 276 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 41 հազար 299 է:

Ապաքինվել է եւս 267 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 34 հազար 164:

Մինչ այս պահը իրականացվել է 181 հազար 962 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 82 մարդ:

Մահացել են 5 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 78 (տղամարդ), 70 (կին) եւ 69 (կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 814

239 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: