14.08.2020 09:30

Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել նոր թիմում

Արթուր Սարկիսովը նորամուտն է նշել նոր թիմում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդնին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է Իրկուտսկի «Զենիթին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին՝ նորամուտը նշելով նոր թիմում:

Նշենք, որ 33-ամյա հարձակվողն օրեր առաջ էր հեռացել Կրասնոյարսկի «Ենիսեյից», որի կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: