14.08.2020 10:00

Բարսելոնայում ռուս ֆուտբոլիստից 300 հազար եվրոյանոց ժամացույց են գողացել

Բարսելոնայում ռուս ֆուտբոլիստից 300 հազար եվրոյանոց ժամացույց են գողացել

Իսպանական «Սելտայի» նախկին հարձակվող Ֆյոդոր Սմոլովին կողոպտել են Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում:

ElCaso-ի համաձայն՝ կատալոնական «Էսպանյոլի» դեմ խաղից հետո Ռուսաստանի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստն այցելել է գիշերային ակումբ, որտեղ կողոպտիչները գողացել են նրա՝ 300 հազար եվրո արժողությամբ ժամացույցը: Նշվում է, որ կողոպտիչները փախստականներ են Հյուսիսային Աֆրիկայից:

Ավարտված մրցաշրջանում Սլոմովը վարձավճարով էր հանդես գալիս «Սելտայում», որի կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 14 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Նա արդեն վերադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: