14.08.2020 11:00

Ռոնալդուի շրջապատից հերքել են «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը

Ռոնալդուի շրջապատից հերքել են «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մրցելույթները շարունակել իտալական ակումբում, տեղեկացնում է AS-ը:

35-ամյա հարձակվողի շրջապատից հերքել են այն լուրերը, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է մի քանի ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնային»: 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից», քանի որ ցանկանում է խաղալ այլ ակումբում: Իտալական ակումբը դեմ չէր բաժանվել հարձակվողից նրա բարձր աշխատավարձի պատճառով:

Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը: «Յուվենտուսի» կազմում նա անցկացրել է 89 հանդիպում, դարձել 65 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: