14.08.2020 12:00

Նովակ Ջոկովիչը կմասնակցի US Open-ին

Նովակ Ջոկովիչը կմասնակցի US Open-ին

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմասնակցի ԱՄՆ-ի Բաց առաջնությանը: Այս մասին թենիսիստը տեղեկացրել է Թվիթերի իր պաշտոնական էջի միջոցով:

«Ուրախ եմ հաստատել այն լուրը, որ ես կմասնակցեմ ԱՄՆ-ի Բաց առաջնությանը: Այս որոշումն ընդունել եմ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: 

US Open-ին մասնակցելու եմ հաղթելու մտադրությամբ: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշարի մեկնարկին»,- գրել է Ջոկովիչը:

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ԱՄՆ-ի Բաց առաջնությանը մասնակցելուց հրաժարվել էր մրցաշարի գործող չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը:

ԱՄՆ-ի Բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 31-ին: