14.08.2020 12:35

2020-2021 մրցաշրջանում Անգլիայի գավաթի խաղարկության դիմակայությունների ելքը կվճռվի 1 խաղ

2020-2021 մրցաշրջանում Անգլիայի գավաթի խաղարկության դիմակայությունների ելքը կվճռվի 1 խաղ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանում Անգլիայի գավաթի ու լիգայի գավաթի խաղարկությունների ձևաչափը:

2020-2021 մրցաշրջանում Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի խաղարկությունում դիմակայությունների ելքը կվճռվի ոչ թե 2, այլ 1 խաղի արդյունքով: 

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նման որոշում ընդունել է՝ հաշվի առնելով հաջորդ մրցաշրջանում թիմերի ծանրաբեռված խաղացանկի հանգամանքը:

Անգլիայի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին, իսկ լիգայի գավաթի խաղարկությունը՝ սեպտեմբերի 5-ին: