14.08.2020 13:39

Պրեմիեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը

Պրեմիեր լիգա. Հայտնի է 2020/21 մրցաշրջանի մեկնարկի օրը

Հայտնի են դարձել ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2020-2021 մրցաշրջանի մեկնարկի և ավարտի ժամկետները:

Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, իսկ վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան 2021 թվականի մայիսի 23-ին: 

Մրցաշրջանի առաջին տուրերի խաղացանկը կհրապարակվի օգոստոսի 21-ին:

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում 30 տարվա դադարից հետո չեմպիոն հռչակվեց «Լիվերպուլը»: