14.08.2020 12:22

Բելառուս․ Բուժաշխատողները նույնպես հարձակման են ենթարկվում

Բելառուս․ Բուժաշխատողները նույնպես հարձակման են ենթարկվում

Բելառուս բուժաշխատողները պատմել են, թե ինչպես են ցույցերի ժամանակ ուժային կառույցների աշխատակիցները նպատակաուղղված կերպով ծեծել իրենց գործընկերներին, որպեսզի նրանք չկարողանան բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին։

Բուժաշխատողները նկարագրել են ամենահաճախ հանդիպող վնասվածքները, նաև պատմել են, որ իշխանությունները հավաքագրում են տուժածների տվյալները, որպեսզի առողջանալուց հետո հետապնդեն նրանց։

Օգոստոսի 12-ին՝ չորեքշաբթի, 130 բուժաշխատողներ նույնպես ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների։

Ցուցարար բժիշկների մոտ է ժամանել Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը, որը փորձել է ցուցարարներին շենք մտցնել, բայց բժիշկները նրա հետևից չեն գնացել։ Ավելի ուշ նախարարը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ակցիան անվանել է «հստակ բեմադրված միջոցառում»։

Փոխանցում է BBC-ն։