14.08.2020 12:51

Մինսկում «Яндекс»-ի գրասենյակներում խուզարկություն է անցկացվել

Մինսկում «Яндекс»-ի գրասենյակներում խուզարկություն է անցկացվել

Անհայտ զինված անձինք արգելափակել են Մինսկում «Яндекс»-ի գրասենյակները, հաղորդել են լրատվամիջոցները։ Խուզարկության հիմքերը արձանագրության մեջ չեն նշվել, խուզարկության ընթացքում ոչ մի սարք կամ փաստաթուղթ չի առգրավվել, հաղորդել է ընկերությունը։

Բելառուսի մայրաքաղաքում «Яндекс»-ը երկու գրասենյակ ունի։ «Գրասենյակները արգելափակված են, ինչպես և ներսում գտնվող աշխատակիցները»,- ասել է լրագրողների զրուցակիցներից մեկը։

Բացի այդ՝ հայտնի է դարձել նաև Uber-ի մինսկյան գրասենյակում անցկացված խուզարկության մասին։ Uber-ը մասնավոր տաքսի-ծառայություն է։ 2018 թ․ տեղի է ունեցել Uber-ի և «Яндекс»-ի միաձուլումը, այն արտացոլվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տեղափոխման շուկաներում։ «Яндекс»-ը ստացել է միավորված ընկերության արժեթղթերի ավելի քան 59 %-։

Ավելի ուշ հաղորդվել է, որ զինված մարդիկ հեռացել են գրասենյակներից։

Բելառուսի քննչական կոմիտեն և պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննության վարչությունը հերքում են իրենց առնչությունը «Яндекс»-ի և Uber-ի գրասենյակներում կատարված խուզարկություններին։

Փոխանցում է BBC-ն։