14.08.2020 13:30

Նախ, ես դեռ ողջ եմ. Լուկաշենկո

Նախ, ես դեռ ողջ եմ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է երկիրը լքելու մասին տեղեկությունները:

«Նախ, ես դեռ ողջ եմ եւ արտասահմանում չեմ, ինչպես որ շրջանառում են մեր հարգելի որոշ «գիտակից մարդիկ», թե իբր «նախագահը լքել է երկիրը եւ գտնվում է արտասահմանում»: Մենք այսօր` ամսի 14-ին, ձեզ հետ հանդիպում ենք, որպեսզի քննարկենք շինարարական ոլորտին առնչվող հարցեր»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նաեւ մեկնաբանել է տարբեր գործարաններում մեկնարկած հետընտրական բողոքի ակցիաները: Ըստ Լուկաշենկոյի, աշխատանքային դադարների արդյունքում իրենք կզրկվեն շուկաներից:

«Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, ապա մրցակիցները` ռուսներն ու կանադացիները, կխաչակնքվեն եւ շատ արագ շուկա կմատակարարեն այն, ինչ իրենք են ցանկանում մատակարարել: Եթե մենք կանգ առնենք, երբեք չենք կարողանալու մեր արտադրությունը գործարկել: Երբեք: Մեզ դեռ մի բան էլ կդրդեն դեպի այդ ճահիճը: Մարդկանց պետք է դա բացատրել: Ուզում եք գործադո՞ւլ անել` արեք, ուզում եք աշխատե՞լ` աշխատեք»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Փոխանցում է РИА Новости-ն: