14.08.2020 14:10

Լիտվայի նախագահի կարծիքով՝ Լուկաշենկոն Բելառուսի օրինակարգ առաջնորդը չէ

Լիտվայի նախագահի կարծիքով՝ Լուկաշենկոն Բելառուսի օրինակարգ առաջնորդը չէ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չի կարծում, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին, առաջվա պես, կարելի է համարել Բելառուսի լեգիտիմ առաջնորդը։

Նման հայտարարությամբ Լիտվայի ղեկավարը հանդես է եկել հինգշաբթի, բրիտանական Sky News հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում։

Նաուսեդայի կարծիքով՝Ռուսաստանը «շահագրգռված է, որ ունենա դրածո-պետություն»։

«Եթե մենք պասիվորեն դիտենք, թե ինչ է կատարվում, Բելառուսը, հնարավոր է, ամբողջվին կինտեգրվի Ռուսաստանի կազմի մեջ։ Մենք՝ ոչ միայն Լիտվան, այլև ամբողջ Եվրամիությունը, շահագրգռված ենք, որ Բելառուսը լինի կայուն, դեմոկրատական և սուվերեն պետություն»,- ասել է Լիտվայի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։