14.08.2020 16:39

Թրամփ․ «Իմ սանրվածքը պետք է կատարյալ լինի»

Թրամփ․ «Իմ սանրվածքը պետք է կատարյալ լինի»

«Իմ սանրվածքը պետք է իդեալական լինի»,- վերջերս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տրտնջալով, որ չի կարողանում կարգին լվանալ գլուխը։ Իսկ նրա վարչակազմն առաջարկել է ազատվել Բարաք Օբամայի ժառանգությունից և փոխել ամերիկյան լողարանների ցնցուղների հզորությունը։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը չորեքշաբթի պաշտոնապես առաջարկել է փոխել լողարաններում ջրի ծախսի հաշվարի եղանակը և, ըստ էության՝ չեղարկել այն սահմանափակումը, որը մտցվել է գրեթե 30 տարի առաջ, իսկ հետո էլ ճշգրտվել նախագահ Բարաք Օբամայի կողմից։

1992 թ․ օրենքի համաձայն (այն ժամանակ նախագահը Ջորջ Բուշ-ավագն էր)՝ ամերիկյան ցնցուղի շիթը չպետք է րոպեում 2,5 գալոնից (9,5 լիտր) ավելի ջուր բաց թողնի։

Այդ օրենքն ընդունվել էր, որպեսզի երկիրը տնտեսի ջուրը և էլեկտրականությունը։

Բուշ-ավագի դարաշրջանից հետո հայտնվեցին մի քանի շիթ ունեցող ցնցուղներ, և Օբամայի վարչակազմը ճշգրտեց կարգը՝ սահմանելով, որ րոպեում 2,5 գալոնով սահմանափակումը վերաբերում է շիթերից յուրաքանչյուրին, այսինքն, եթե, օրինակ, ցնցուղը չորս շիթ ունի, ապա մեկ րոպեում ջրի ծախսը կկազմի 10 գալոն (38 լիտր)՝ մեկ րոպեում։

Մեկ ամիս առաջ նախագահ Թրամփը դժգոհել է, որ չի կարողանում կարգին լվանալ գլուխը։

« Ցնցուղը միացնում ես՝ ջուր չկա, ուզում ես ձեռքերդ լվանաս՝ ջուրը չի հոսում։ Ու ի՞նչ ես անում։ Պարզ է, ավելի երկար ես մնում լողարանում։ Որովհետև, չգիտեմ՝ դուք ոնց, բայց իմ մազերը պետք է կատարյալ լինեն։ Կատարյա՛լ»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։