14.08.2020 20:42

Լուկաշենկոն կոչ է արել ցույցերի մասնակիցներին` կանգ առնել եւ հանգստանալ

Լուկաշենկոն կոչ է արել ցույցերի մասնակիցներին` կանգ առնել եւ հանգստանալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի քաղաքացիներին եւ նրանց զավակներին «օգտագործում են որպես թնդանոթի միս»: Նա կոչ է արել ցույցերի մասնակիցներին կանգ առնել եւ հանգստանալ:

«Դուրս մի եկեք փողոցներ, մի խցկվեք: Հասկացեք, որ ձեզ եւ ձեր երեխաներին օգտագործում են որպես թնդանոթի միս: Այսօր արդեն լցվել են այստեղ է՛լ Լեհաստանից, է՛լ Հոլանդիայից, է՛լ Ուկրաինայից, է՛լ այդ բաց Ռուսաստանից, Նավալնու մոտից եւ այսպես շարունակ: Արդեն ագրեսիա է սկսվել երկրի դեմ»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, բողոքի ակտիվիստներն ու մասնակիցները հանցավոր անցյալով անձինք են: