15.08.2020 09:31

Պաշտոնական․ «Արսենալը» հայտարարեց Վիլիանի ձեռքբերման մասին

Պաշտոնական․ «Արսենալը» հայտարարեց Վիլիանի ձեռքբերման մասին

Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Վիլիանը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա կիսապաշտպանն «Արսենալի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր: «Արսենալում» բրազիլացի ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:

Վիլիանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը»:

Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։