15.08.2020 10:00

Նադալը, Ջոկովիչը եւ Տիմը կխաղան ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում

Նադալը, Ջոկովիչը եւ Տիմը կխաղան ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում

Իսպանացի Ռաֆայել Նադալը, սերբ Նովակ Ջոկովիչն ու ավստրիացի Դոմինիկ Տիմն ապահովել են մասնակցությունը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարում, որը տեղի կունենա նոյեմբերին Լոնդոնում, հաղորդում է ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

ATP Finals-ի մնացած 5 ուղեգրին հավակնում են ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը, իտալացիներ Մատեո Բերետինին ու Ֆաբիո Ֆոնյինին, բելգիացի Դավիդ Գոֆենը։ 

Անցած տարի ATP Finals-ի հաղթողը կոչումը նվաճել էր Ցիցիպասը։