15.08.2020 11:00

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստ ունի «Լիոնի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստ ունի «Լիոնի» դեմ խաղից առաջ

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» առաջատար Սերխիո Ագուերոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Լիոնի» դեմ խաղին:

«Ագուերոն դեռ չի ապաքինվել վնասվածքից և մենք ռիսկի չենք ենթարկի նրա առողջությունը: Ագուերոն դեռ «Բարսելոնայում» է և վերականգնողական կուրս է անցնում»,- «Լիոնի» հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Սերխիո Ագուերոն հուլիսին էր ենթարկվել ծնկահոդի վիրահատության:

«Մանչեսթեր Սիթի» - «Լիոն» հանդիպումը տեղի կունենա այսօր,  Երևանի ժամանակով 23:00-ին: